«Ոստիկանները՝ Շիրակի առաջնորդարանում, ամբողջությամբ կոտրել, խառնել են և ավերել են Միքայել սրբազանի աշխատասենյակը։ Փշուր – փշուր են արել նույնիսկ պատարագի նշխարքները։
«Քրիստոնյա հայեր»-ը»։ Այս մասին գրել է երգչուհի Արմինկան։
Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն պարզվել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է։
ԱԱԾ–ականներն այցելել են նաեւ Մայր Աթոռ, որտեղ լարվծ իրավիճակ է ստեղծվել։ ԱԱԾ–ի եւ ոստիկանության ուժերը, այդ թվում կարմիրբերետավորներն ու հատուկջոկատայինները, այստեղ էին, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Վերջինս սկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱԾ–ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։ Արդյունքում Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան Վեհարանում են։
Իրավապահները մեծ ուժեր էին կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որ իրավիճակը չլարելու նպատակով իրենք որոշել են դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․