19/02/2026

«Դալմա մոլ»-ից հանում են Ազատություն Սամվել Կարապետյանին պաստառը

Samvel karapetyan tashir e1750183951291

Ոստիկանության աշխատակիցները քաղաքապետարանի աշխատակիցների հետ ժամանել են «Դալմա մոլ» առեւտրի կենտրոն եւ ցանկանում են ապամոնտաժել շենքի վրա փակցված Սամվել Կարապետյանի պատկերով  լուսանկարներն ու «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։

Հիշեցնենք, որ երեկ էլ նույն գործողություններն իրականացվեցին «Տաշիր» առեւտրի կենտրոնում։

«Տաշիր»–ի ներկայացուցիչները հայտարարում են, որ սա անգամ գովազդ չէ, իրազեկման ակցիա է։

Երևանի քաղաքապետարանը որպես ապամոնտաժման հիմք նշում է Երևանի ավագանու 2009  թվականի  նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշումը։