01/07/2025

Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս․ Լուսանկար

Հուլիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 12։05-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Lada Priora» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Գ․-ի վարած «ՎԱԶ 2114» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 վարորդները և «ՎԱԶ 2114»-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Աննման Ղ․-ն տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Ր․ Գ․-ն և 6-ամսական Ա․ Գ․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։