ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ-ում վերջին իրադարձություններին, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ ՌԴ-ից հնչող արձագանքներին:
Խոսելով ձերբակալությանն անդրադարձող ռուս հաղորդավարների, շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններից՝ ԱԺ նախագահն ասաց. «Կարող է Սամվել Կարապետյանը ծրարով մի 30-50 հազար դոլար փող է տվել, հիմա իրենք ասում են՝ մեր ընկերն է: Ում փող է տվել, հարսանիքին երգել են, իր ընկերներն են: Հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանությո՞ւն, թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն»:
Ըստ Սիմոնյանի՝ դրանք հակառակ էմոցիա են առաջացնում ոչ միայն իր մոտ, այլև ՀՀ քաղաքացիների. «Թող բերանները փակեն, ռադները քաշեն: Ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը ՀՀ-ում: Այդ կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը ՀՀ՝ փակված, բայց եթե պետական ալիքներն իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ: Դրանք առնվազն մեր ժողովրդի նյարդերի վրա ազդում են: Այլ հարց է՝ ինչ-որ ձևով դա մեզ օգուտ է տալիս, որովհետև եթե հեքիաթներ են պատմում, որ ԱՄՆ-ի սպեցնազը ՀՀ ԱԺ-ում էր կամ Կառավարությունում, մեր ժողովուրդը գիտի չէ՞, թե ՀՀ-ում ինչ է կատարվում, գիտի, որ սուտ են ասում»:
Բաց մի թողեք
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը
ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին. վարչապետն ընդունել է բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին. Լուսանկարներ