Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ծանոթացեք, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Հարությունի Պապոյանն է
Ջանք ու եռանդ չի խնայել, որ ամեն տեղից ջնջի 2018 թվականի ապրիլի 23-ից առաջ իր քաղաքական գործունեության մասին տեղեկատվությունը:
Ճիշտ խոսելը, ոնց հասկանում ենք, Պապոյանի համար առանձնապես արժեք չէ, սիրում է տարբեր տեսակի թվեր կրակել: Վերջերս պրոգրես է ապրել ու սխալ թվերի փոխարեն սկսել է մանիպուլյացիաներ հրապարակել: Օրինակ, պետական պարտքի մեծ չափի մասին պնդումները «հերքում» է արտաքին պարտքի չափի թվերով (հույս ունենալով, որ մարդիկ չեն նկատի տարբերությունը):
Հայաստանում միջին աշխատավարձի մասին թվերն էլ (համաշխարհային կոնտեքստում) Պապոյանը հիմնավորում է մեթոդաբանություն չունեցող ու բազմաթիվ անգամներ սխալ տվյալներ հրապարակելու վրա բռնված ինչ-որ սերբական «Նումբեո» կայքի հղումով: Այնինչ, աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, համաշխարհային միջին ամսական աշխատավարձը գնահատվում էր շուրջ 1700 ԱՄՆ դոլար (գնողունակության համարժեքության ճշգրտմամբ): Ու թեև Հայաստանում միջին աշխատավարձը մոտավորապես դրա կեսն է, միևնույն է, նախարար Պապոյանը պնդում է, որ Հայաստանում այն համաշխարհային միջինից բարձր է:
Գևորգ Պապոյանին խորհուրդ եմ տալիս անցյալը ջնջելու վրա ծախսված ջանքերի մի մասն օգտագործել սուտ խոսելու ակնհայտ սովորությունը իր բնավորությունից հանելու ուղղությամբ… Հակառակ դեպքում կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ իր նման գործիչները չտարածվեն Հայաստանում»:






Բաց մի թողեք
ՔՊ պատգամավորները պետք է օրը մի քանի անգամ ծափահարե՞ն․ Վարդանյան
Կճոյանի մասին ասել եք, նա դեմ էր քրիստոնեական արժեքներին, հիմա ինչ եք քննարկում
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարությունը, հոգևորականները և աշխարհասփյուռ հայությունը