ՄԱՆԻՊՈՒԼԱՑԻԱ 2․
Ըստ դատախազության հայտարարության՝ 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցից մոտ մեկ տարի չորս ամիս անց՝ 2025 թվականի հունիսի 21-ին, տված նոր հարցազրույցում նախորդ հարցազրույցի մտքերի վերահաստատումը վկայում է այն մասին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։
Հ1-ի եթերում քննչական կոմիտեի նախագահը հայտարարել է հետևյալը․ «Ես կարդացել եմ նաև դատախազության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ էության սպառիչ պատասխան էր: Ես կիսում եմ ամբողջությամբ էդ պատասախանը: Դատախազության պարզաբանման մեջ հենց կարմիր թելով անցնում էր, որ Միքայել Աջապահյանը նույն ըստ էության կոչը վերահաստատել է այս տարվա 2025 թվականի հունիսի 21-ին տրված հարցազրույցում»:
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Այս առումով հարկ է նշել, որ եթե այս վարույթը սկսելու համար դատախազության ու քննչական կոմիտեի տեսանկյունից առանցքային է եղել հենց այդ հարցազրույցում հնչած մտքերի կրկնությունը, ապա ստիպված ենք հիշեցնել, որ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում լրագրողի հարցին, որ ինքը 44-օրյա պատերազմի ժամանակվածից է նման հայտարարություններ անում, Միքայել Սրբազանը պատասխանել է․ «44-օրյա պատերազմի օրոք եմ ասել՝ այն ժամանակ, երբ այդ հիվանդը հարբած վիճակում ասում էր, որ որևէ մեկը չկասկածի իր գերագույն գլխավոր հրամանատար լինելու կարողությանը, ես այդ ժամանակ եմ ասել, որ պետք է ռազմական հեղաշրջում։ Եվ դրանից հետո էլ եմ ասել՝ պետք է ռազմական հեղաշրջում, (…)»։
Նշված հետևությունների անհիմն լինելու մեջ յուրաքանչյուրը կարող է համոզվել դատախազությանը և քննչական կոմիտեին այս հարցերն ուղղելու դեպքում՝
– Միքայել Սրբազանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցը քրեական վարույթ նախաձեռնելու տեսանկյունից ուսումնասիրելիս՝ չե՞ք լսել, որ այդ հարցազրույցում նա հայտնում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ է ասել, որ ռազմական հեղաշրջում է պետք ։
– եթե լսել եք ու գտել եք, որ նույնիսկ այդ մտքի պարբերաբար կրկնությունը հանցագործություն չէ, ապա ինչպե՞ս այդ նույն միտքը 2024 թվականի փետրվարի 3-ին ևս մեկ անգամ կրկնելը դրանից մոտ 1 տարի 4 ամիս անց արդեն իսկ դարձավ հանցագործություն։
Առավել ևս, որ 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում Միքայել Սրբազանը պատմում է, որ ինքը նախկինում է այդ հայտարարություններն արել, մասնավորապես նշում է․ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի (…)»։
Միքայլ արք․ Աջապահյանի պաշտպանների թիմ
Բաց մի թողեք
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս․ Լուսանկար
«Դալմա մոլ»-ից հանում են Ազատություն Սամվել Կարապետյանին պաստառը
Սրբազան պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից