Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիաննա Գասպարյանի բնակարանում։ Գտել եւ առգրավել են տարբեր փաստաթղթեր, մեր տեղեկություններով սեփականության վկայականների մի մեծ տրցակ, այլ փաստաթղթեր։
Հակակոռուպցիոն կոմիտեից խուզարկությունների վերաբերյալ մեր հարցերին դեռեւս չեն արձագանքել, իրավապահ համակարգի մեր հավաստի աղբյուրները փոխանցում են, որ խուզարկությունը կատարվել է Հակակոռուպցիոն Կոմիտեում քննվող մի գործով, որը վերաբերում է Դիանա Գասպարյանի սկեսուրին՝ Ռուզաննա Ասատրյանին։
Քրեական գործը հարուցվել է 2024-ին, ըստ այդ գործի, Ռ․Ասատրյանը, երբ հարսը քաղաքապետ էր, Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել։ Քաղաքապետի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել:
Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային ու բետոնացման աշխատանքներ են կատարվել:
«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի: «Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը՝ Ռ․Ասատրյանը: Ի դեպ, քրգործի շրջանակում նախորդ տարի Գասպարյանը հարցաքննվել էր։
Նշենք, որ ՔՊ-ական Դիանա Գասպարյանն ու նրա ընտանիքը վերջին տարիներին հայտնվում էին տարբեր սկանդալներում՝ սկսած ապօրինի շինթույլտվություն տալուց մինչեւ նրա ամուսնուն պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքը։
Ի վերջո, ՔՊ նիստում քննարկվեց Գասպարյանի հարցը եւ դրանից մի քանի օր անց՝ մայիսի 15-ին նա Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, հրաժարականի հիմքում ոչ թե չարաշահումներն էին ընկած, այլ իր ընտանիքին պատկանող գազալցակայանում սպանության դեպքը, որի շրջանակներում շոշափվում էր նաեւ ամուսնու անունը։ Ի դեպ, սպանություն կատարողը, որն, ըստ լուրերի, նախկին քաղաքապետի ամուսնու ընկերն էր` Ճապ մականունով, այժմ փախուստի մեջ է։
Հիշեցնենք նաեւ, որ սպանությունից հետո խուզարկել էին Գասպարյանի բնակարանը, իրավապահները փնտրում էին գազալցակայանի տեսախցիկների կրիչները, սակայն «ոչինչ չեն հայտնաբերել»:
Բաց մի թողեք
Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների քրգործը դատարանում է
Բժիշկ-ռադիոլոգի կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի. նախաքննության ավարտ