Իշխանությունը բռնազավթած վարչախումբը երկիրը վերածել է քաղաքական հետապնդումների ու խղճի բանտարկյալների պետության։
Հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքից հետո թրքահպատակ վարչախումբը փորձում է խլել նրա օրինական սեփականությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` վտանգելով ՀՀ էներգետիկ համակարգը և ազգային անվտանգությունը։
Տեղի ունեցող ապօրինությունները սպառնալիք են նաև ՀՀ տնտեսության և հատկապես ներդրումային միջավայրի համար, քանի որ ցանկացած ներդրողի օրինական սեփականությունն այսուհետև կարող է բռնազավթվել իշխող վարչախմբի կողմից` զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով։
Այս ամենն ուղեկցվում է նաև իշխանական քարոզչամիջոցներից հորդող ստահոդ քարոզով, թե իբր սա տեղի է ունենում սպառողների շահերը պաշտպանելու նպատակով: Իրականությունն այն է, որ այս ամենը հանգեցնելու է ՀՀ-ում էլեկտրամատակարարման համակարգի ապակայունացմանը, էլեկտրաէներգիայի սակագների թանկացմանը և ընդհանուր տնտեսական ճգնաժամի խորացմանը։
•Այս գործողությունները հայկական Սփյուռքի և սփյուռքահայ գործարարների դեմ ուղղված քայլ են, որով փորձ է արվում վերջնականապես կտրելու Հայաստանը արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից, ինչն էլ հերթական թուրքական պահանջն է։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները, պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաև դադարեցնել ՀՀ տնտեսության ու էներգետիկ համակարգի դեմ ուղղված ապօրինի քայլերը։
Բաց մի թողեք
Ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել․ Հայկ Դեմոյան
«Թրամփն Ալիևի հետ միասին Փաշինյանին ձեռ է առնում` անվանելով Ալիևի «հայրենակից»». Լևոն Զուրաբյան
Սա է այս իշխանության ողջ թշվառությունն ու ծամածռված դեմքը․ Աբրահամյան