«Տաշիր Գրուպի» խուզարկությունը, «ՀԷՑի» պետականացումը, «Տաշիր պիցցա» սննդի ցանցի դեմ թիրախավորված ստուգումները և փոխկապակցված այլ ձեռնարկությունների դեմ թիրախավորված ճնշումները խոսում են այն մասին, որ իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա:
Ուրիշ բան, որ դա աներ մի ուժ, որի օրոք , ասենք «Մակդոնալդս» է բացվել գոնե Երևանում, էլ չեմ ասում՝ համահայաստանյան ներդրում:
Ուրիշ բան, որ դա աներ մի ուժ, որի օրոք հանրային ծառայություն մատուցող ինչ-որ օպերատոր է եկել Հայաստան, և ոչ հեռացել, ինչպես երկու (եթե ոչ 3) բջջային օպերատորներ:
Որ մեկ մարդու ամբիցիան կարող է նման կործանարար հետևանք ունենալ, դա զարմանալի չէ: Զարմանալի է, որ դեռ կան այս ամենով հրճվողներ և այս քայլերը սատարող ուժեր:
Եթե 2026-ի ընտրությունները չկանխեն նման ընթացքը, ապա Հայաստանը ոչնչով չի տարբերվի այն հետամնաց երկրներից, որտեղ չկան ներդրումներ, իսկ եղածները հերթով հեռանում են՝ երկիրը դարձնելով անհրապույր ու հետամնաց մի պետություն:
Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաց մի թողեք
ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը
Եթե Հովհաննես Քաջազնունին ապրեր այսօր, ապա իր զեկույցը կվերավերնագրեր այսպես. «Հայ հեղափոխական դաշնակցությունը դեռ շատ անելիքներ ունի»
Անհասկանալի է, թե ինչու է Բաքվի բшրբարոսական վարչախումբը հենց այս պահին ամենաբարձր մակարդակով իրականացնում ապատեղեկատվական բնույթի այս միջազգային քարոզչական արշավը