«Հայաստանում վաղուց տեղի է ունենում ոչ թե քաղաքական բանավեճ, այլ բանականության ու բարոյականության բռնաբարություն։
ՀՀ Վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ ուղղված եպիսկոպոսներին, Հայրապետին ու Մայր Աթոռին, վաղուց արդեն հատել են պետականության, բարոյականության ու իրավականության սահմանները»,- գրել է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։
Տեր Տիրատուրը շարունակել է. «Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե Քրիստոսի տունը «զավթված է հակաքրիստոսների և շնաբարո խմբակների կողմից», և ինքն է առաջնորդելու Մայր Աթոռի «ազատագրումը», ապա սա այլևս քաղաքականություն չէ։ Սա կեղծ մեսիականություն է, բռնապետություն է՝ թագնված ժողովրդավարության դիմակի տակ։
Նման խոսքը ոչ միայն պղծում է սրբություններն, այլ քայքայում է ժողովրդավարության հիմքը։ Երբ «հոգևորական» բառը դառնում է վիրավորանք, իսկ «ազատագրություն»-ը՝ քաղաքական հաշվեհարդարի նախաբան, պետությունը կորցնում է իր հավասարակշռությունը։
Ի՞նչ է մեր պատասխանն այս վտանգին։
• Եկեղեցին պետք է հստակ խոսի, առանց վրեժխնդրության, բայց աներկբա։
• Սփյուռքը պետք է բարձրացնի իր ձայնը՝ ի պաշտպանություն հոգևոր արժանապատվության։
• Ողջ հայությունը պետք է արթնանա իր խոր քնից, վերլուծի այս ամենը, հետևություններ անի, որպեսզի չկործանենք երկիրը ու գալիք սերունդները տարբերեն ճշմարտությունը քաղաքական պրոպագանդայից։
Եկեղեցին այս պահին քաղաքական հակառակորդ չէ ու պետք էլ չի այդպիսին դառնա։ Սա վերջին մաքուր տարածքն է, որը դեռ խոսում է ճշմարտության, սիրո, համերաշխության ու ողորմության լեզվով։ Եվ հենց այդ պատճառով է, որ նրան ուզում են լռեցնել։
Բայց մենք լռել չենք կարող։ Ոչ հանուն իշխանության։ Այլ հանուն սրտերի ազատության, հավատքի արժանապատվության և գործերի սրբության։







Բաց մի թողեք
ՔՊ պատգամավորները պետք է օրը մի քանի անգամ ծափահարե՞ն․ Վարդանյան
Կճոյանի մասին ասել եք, նա դեմ էր քրիստոնեական արժեքներին, հիմա ինչ եք քննարկում
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարությունը, հոգևորականները և աշխարհասփյուռ հայությունը