Վերջին 3-4 ամիսների ընթացքում ներընդդիմադիր դաշտում դիսկուրսն ու դրա շուրջ քաղաքական փոխհրաձգությունը 2026 թվականի ընտրությունների և կառավարությանն անվստահության հայտնելու շուրջ էր:
Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«ՀՀԿ-ն դաշտում այն հիմնական ուժն է, որը ի սկզբանե կարծում էր, որ 2026-ին սպասելը խիստ ռիսկային է, որովհետև նախընտրական տրամաբանության և արտաքին ուժերին տված խոստումների պայմաններում իշխանությունը գնալու է քայլերի, որոնք կարող էին 2026-ի ընտրություններին ընդառաջ աննախադեպ իրավիճակ ստեղծել, որի պայմաններում երկիրը անվերականգնելի կորուստներ կունենար, իսկ ընտրություններն այլևս ոչինչ չէին փոխի:
«Վերջին շաբաթները ցույց տվեցին, որ իշխանությունը երկիրը նոր փորձությունների մտցնելու ակտիվ շրջան է մտել, ինչի պարագայում, նույնիսկ ամենալավատեսները գիտակցում են, որ այս բնույթի իշխանության համար ընտրությունները զուտ ֆորմալ բնույթի պրոցեսներ են իրենց իշխանության երկարակեցությունն ապահովելու համար, որովհետև կա´մ մինչև դա ոչնչացնելու են դաշտը և մնան իրենք ու իրենց հաճախորդները կա´մ նույնիսկ տեսականորեն ընդդիմության հաջողության դեպքում այն ուժով խլվելու է:
Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր դաշտի խաղացողներն ունեն մեկ անելիք` կա´մ քաղաքական խորհրդակցություններ սկսել օրակարգում առկա կառավարության անվստահության պրոցեսի շուրջ կա´մ առաջարկել այլ լուծում, որը կբխի երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակից»:






Բաց մի թողեք
ՔՊ պատգամավորները պետք է օրը մի քանի անգամ ծափահարե՞ն․ Վարդանյան
Կճոյանի մասին ասել եք, նա դեմ էր քրիստոնեական արժեքներին, հիմա ինչ եք քննարկում
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարությունը, հոգևորականները և աշխարհասփյուռ հայությունը