11/07/2025

Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կհանդիպեն ՀՀ վարչապետն ու Իլհամ Ալիևը

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախատեսված է հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։

«Հուլիսի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»,- գրել է նա։