Մոտ 10 օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական քրեական վարույթն ավարտելու եւ դատարան ուղարկելու մասին, որով նա մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու» համար։
Հրապարակ թերթը գրել է․ Ողջ մեղադրանքը կառուցված է «Ս. Ս.-ի վստահված անձ Մ. Բ.-ի» վրա։ Մենք պարզեցինք, որ Մ․ Բ․-ն Միխայիլ Բաղդասարովն է, որը մահացել է 2020 թ․օգոստոսի 21-ին։
Կարող է տարօրինակ թվալ, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեն մարդու մահվանից 5 տարի անց քրեական վարույթ ավարտել՝ մեղադրանքը կառուցելով բացառապես մահացած մարդու գործողությունների եւ ցուցմունքի վրա, բայց դա այս գործի ամբողջ զավեշտը չէ։ Պարզվում է՝ 2018-ի իշխանափոխությունից հետո, երբ Փաշինյանի իշխանությունը տենդագին ապացույցներ էր փնտրում նախկին նախագահներին դատելու համար, դուրս են եկել Միկա Բաղդասարովի վրա, որը նեղացած էր «Արմավիայի» հետ կատարվածից եւ մեղադրում էր Սերժ Սարգսյանին ու նրա փեսային՝ այդ արտոնյալ բիզնեսն իրենից խլելու համար։
Բաղդասարովը սկզբում ցուցմունքներ է տվել Սերժ Սարգսյանի դեմ, բայց նախկին նախագահի հետ առերեսման ժամանակ հայտարարել է, որ ինքը հայերենից կաղում է, իսկ հարցաքննության ժամանակ իրեն թարգմանիչ չեն տրամադրել, ուստի չի հասկացել, թե քննիչներն ինչ են հարցնում, եւ սխալ պատասխաններ է տվել։ Դրանից հետո, մինչեւ իր մահը Բաղդասարովը չի փոխել այդ վերջին ցուցմունքը, եւ դա է եղել պատճառը, որ գործը չեն կարողացել այն ժամանակ դատարան ուղարկել։ Իսկ հիմա եկել է շոուներ անելու եւ մահացած մարդու մի եզակի ցուցմունքը շահարկելու ժամանակը։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները