Երեկ իշխանական աղբյուրը մեզ համոզում էր, որ Բագրատ սրբազանի խոսակցությունների ձայնագրություններն անգլիական հետախուզության ձեռքի գործն են, որով, իբր, փորձել են անգլիացիք աջակցել Փաշինյանին։
«Հրապարակը» գրում է. Սակայն մենք ԱԱԾ մեր աղբյուրներից հավաստի տեղեկություն ստացանք, թե ինչպես են իրականացվել գաղտնալսումը եւ ձայնագրությունները։ Պարզվում է՝ Բագրատ սրբազանի կեցավայրում, որտեղ կայացել են նախաձեռնող խմբի հավաքները, սուրճի ապարատ է եղել, որն անցած տարի փչացել է։
Սրբազանի մերձավորներից մեկն այն տարել է արհեստանոց՝ նորոգման։ Այն մասին, որ պետք է սուրճի ապարատը նորոգման տարվի, խոսել են հեռախոսով, եւ մեր քաջարի ԱԱԾ-ականները հեռախոսը լսելով՝ իմացել են, հետեւել, եւ հենց այդ արհեստանոցում էլ սուրճի ապարատի մեջ ժուչոկ է տեղադրվել, որն օրեր շարունակ գաղտնալսելու եւ ձայնագրելու հնարավորություն է ստեղծել ԱԱԾ-ի համար։
Պարզվում է՝ ժուչոկի անխափան աշխատանքի համար հոսանքի անխափան մատակարարում է անհրաժեշտ, իսկ քանի որ սուրճի ապարատը մշտապես միացված է հոսանքին, դա լավագույն ձեւն է եղել՝ առանց ուշադրություն հրավիրելու, տեւական ժամանակ գաղտնալսելու տարածքը։






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով