Իշխող թիմում կարծում են, որ Սամվել Կարապետյանը 2-ամսյա կալանքի լրանալուց առաջ կոմպրոմիսի կգնա իշխանության հետ` չի շարունակի խոստացած պայքարը, բանտից դուրս կգա եւ կվերադառնա Ռուսաստան։
Հրապարակ թերթը գրել է․ ՔՊ «ստարիկներից» մեկը երեկ պատրաստ էր գրազ գալ կուսակցի հետ՝ սրա շուրջ, քանի որ «հարուստ մարդիկ ամենավախկոտն են, Սամվել Կարապետյանն արդեն ճաշակել է դժվարությունների», ինչպես Փաշինյանն է ասում` «պետության համը»։
Հավանաբար, Փաշինյանն է թիմին հանգստացրել՝ փորձելով փարատել շատերի մտահոգությունը։ Սակայն վերջին ռեպրեսիաներից ակնհայտ է, որ Փաշինյանի վախերն առասպելական չափերի են հասել, եւ նա ամենուր վտանգ է տեսնում, իշխանությունից զրկվելու տագնապն էլ վերածվել է պարանոյայի։
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում