Հայաստանում հարձակում է գնում Հայ Առաքելական Եկեղեցու վրա, Միքաել Արքեպիսկոպոս Սրբազանն ու Բագրատ Արքեպիսկոպոս Սրբազանը ձերբակալված են։
Ձերբակալված է նաև Սավել Կարապետյանը։
Բեռլինում այս կիրակի` հուլիսի տասներեքին, ժամը տասնյոթին Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղի կունենա ցույց ընդդեմ եկեղեցու դեմ բռնաճնշումների։
Ազատություն քաղբանտարկյալներին,
Հայաստանը մեր Հայրենիքն է, ուր բոլորը պետք է ազատ լինեն, ոչ թե մի վայր է, որտեղ ազնիվ, բաց խոսող մարդիկ պետք է բանտում լինեն, իսկ ազգային արժեքները ոտնահարող, Եկեղեցին նսեմացնողները՝ Ազգային ժողովում։
Հայ Առաքելական Եկեղեցին փորձել են վերացնել շատերը, այդ թվում թուրքերը Ցեղասպանության ընթացքում։ Հավաքվենք ու մեր վճռական ոչը ասենք Եկեղեցու ու Հայ ազգի թշնամիներին։
Ցույցին այլ քաղաքներից կարելի կլինի միանալ նաև առցանց։
Ավետիս Սադոյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաց մի թողեք
Ի՞նչ է հայտարարագրել ՏԿԵ նոր փոխնախարարը․ 9 անշարժ գույք, 8 մլն դրամ․ Լուսանկար
«ՀայաՔվե»-ն ներկայացրեց ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափը՝ կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ
Մյունխենում միջադեպ է տեղի ունեցել Մեհրիբան Ալիևայի և քաղաքական վտարանդիի միջև