ՀԷՑ-ը «պետականացնելու», իրականում խլելու խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ զուտ քաղաքական, քանի որ եկեղեցին իրենց հարձակումից պաշտպանելու ցանկացած փորձ վարչախումբը հիվանդագին է ընդունում։
ՔՊ-ն չի էլ թաքցնում իր նպատակները, բայց գործընթացը ներկայացնում է այսպես` «ՀԷՑ-ը խլելու ենք, տանք ժողովրդին»:
Իրենք ունեն փոքրաթիվ ընտրազանգված եւ աշխատում են միայն այդ ուղղությամբ, այն կազմում է ընտրողների 10-15 տոկոսը։ Հնարավոր է՝ այդ զանգվածը դա կուլ տա, չնայած իրենց մոտ էլ է հիմա մեծ հիասթափություն, որովհետեւ 7 տարի է՝ սրանք իշխանության են, նախկինների թալանն էին հետ բերում, կերակրում էին դրանով, բայց մինչ այսօր ոչինչ չեն արել, կամ էլ ենթադրյալ թալանը դրել են իրենց գրպանը:
Ինչ վերաբերում է հակաեկեղեցական արշավին, հարկ է հիշել, որ նույնիսկ խորհրդային տարիներին ոստիկաններին արգելված էր զինված մտնել Մայր Աթոռի տարածք. պարտավոր էին զենքը հանձնել:
Շաբաթներ առաջ առաջին անգամ հատվեց այս մի կարմիր գիծն էլ, ու զինված մարդիկ ներխուժեցին Մայր Աթոռ: Սա ամոթալի երեւույթ է:






Բաց մի թողեք
Ինչպես կարող է Եվրոպական խորհրդարանը դեռևս խափանել ԵՄ – Մերկոսուր համաձայնագիրը
Իջևանի գինու, կոնյակի գործարանը քաղաքի դենդրոպարկում բիզնես է դնում
ԵՄ-ն Ռուսաստանի դատական հայցը Euroclear-ի դեմ որակել է որպես «սպեկուլյատիվ» և անհիմն