Ցոփ ու շվայտ վայելքներ սպառողների հաշվին։ Բացահայտվել է, որ ՀԷՑ-ում տարվա ընթացքում հարյուրավոր միլիոն դրամների թանկարժեք և գերշքեղ մեքենաների վարձակալություն է տեղի ունեցել ՀԷՑ-ի տնօրինությանը փոխկապացված ընկերությունից։
ՀԷՑ-ը վարձակալել է գերթանկարժեք «Ռենջ ռովերներ», Տոյոտաներ և այլ թանկարժեք մեքենաներ իր բարձր ղեկավարության համար՝ ինչը ընկերության վրա արժեցել է հարյուրավոր միլիոն դրամներ։ Այս ամենի համար վճարել են ՀԷՑ-ի սպառողները և բնական է, որ ՀԷՑ-ի սեփականատերերը ամեն ինչ անում էին, որ ՀԷՑ-ում կառավրությունը ներկայացուցիչ չունենա և չծանոթանա այս փաստաթղթերին։
Պարզվում է, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը խզել է պայմանագիրը փոխկապակցված ընկերության հետ, ըստ որի մեկ տարվա համար նախատեսված է եղել 134 միլիոն դրամ թանկարժեք և գերթանկարժեք մեքենաների վարձակալում սպառողների հաշվին:
Բաց մի թողեք
Հուլիսի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Սարիկ Մինասյանը՝ ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրե՞ն
Հուլիսի 26-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են