27/07/2025

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող ավտուբուսները. կա 9 վիրավոր. Լուսանկար

Հուլիսի 26-ին արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են Zhong Tong և MAN մակնիշի 2 ավտուբուսները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ ավտոբուսները հաշվառված են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, Zhong Tong-ն սպարակում է թիվ 57 երթուղին, MAN-ը սպասարկում է թիվ 3 երթուղին:

Դեռևս չպարզված հանգամանքներում՝ ժամը 21:30-ի սաШтհմաններում, Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները։

Վթարի հետևանքով կան նախնական թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյան