Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայցադիմումներ է ներկայացրել Ռուբեն Մեհրաբյանի և Ազատ Արշակյանի դեմ։
– Պահանջ: Դատարանին խնդրում եմ՝5.1. Հայցադիմումի 1.3. կետում նշված վիրավորական արտահայտությունների համար Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել Սամվել Սարգսի Կարապետյանից,5.2. Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատ- ուցում։5.3. Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
– Պահանջ: Դատարանին խնդրում եմ՝ 5.1. Ազատ Լևիկի Արշակյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցադիմումի 3.1. կետում նշված և զրպարտություն համարվող փաստացի տվյալները` պարտավորեցնելով Պատասխանող Ազատ Լևիկի Արշակյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով տեսաուղերձ հրապարակել նույն ԶԼՄ-ներից որևէ մեկի միջոցով, որոնցով արտահայտել էր զրպարտությունները, դրանում նշելով հետևյալը՝ «Ես՝ Ազատ Արշակյանս, 12.07.2025 թվականին լրագորղ Նարեկ Կիրակոսյանին, ինչպես նաև 22.07.2025 թվականին Առաջին լրատվականի «Բաց Հարթակ» հաղորդմանը տված հարցազրույցում հրապարակային տեղեկություններ եմ հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, իր կուլտուրան կողոպտելն է, հարկեր չի վճարում և այլ՝ իրականում իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ: Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկությունները զրպարտչական են, սուտ են և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»: 5.2. Տեսաուղերձով հերքմամբ հանդես գալու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Ազատ Լևիկի Արշակյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է նշել տեսաուղերձով:5.3. Ազատ Լևիկի Արշակյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։5.4. Ազատ Լևիկի Արշակյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Բաց մի թողեք
Առուշ Առուշանյանը ոստիկանության դեմ դատական հայց է ներկայացրել․ որն է պատճառը
Վիճաբանություն Երևանում․ հնչել է կրակոց, կասկածյալը գնդապետի որդի է
Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունը կբողոքարկի