Օգոստոսի 1-ին՝ ժամը 10։22-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Տոյոտա» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները:
Վարորդները և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը:
Բաց մի թողեք
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները
Հայտնի են հոգևորականների անունները, որոնք տարվել են քննչական բաժիններ