Ռուսաստանցիները բողոքում են, որ ամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը վատ է կազմակերպված եղել, երկրպագուները դժգոհ են հրմշտոցից, նման մասշտաբի միջոցառման համար մարզադաշտի փոքրությունից, կեղտոտ նստատեղերից և երգչուհուն երկար սպասելուց:
Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը:
Նրանց խոսքով՝ իրենք ստիպված են եղել երգչուհուն սպասել ավելի քան մեկ ժամ՝ 30 աստիճան շոգի պայմաններում, ոմանք սրտխառնոց են զգացել, իսկ մարզադաշտի կեղտոտ նստատեղերը ստիպված են եղել սրբել անձեռոցիկներով։ Ռուսաստանցի երկրպագուների խոսքով՝ իրավիճակը հատկապես բարդ էր բեմի մոտ։ Երկրպագուները գրեթե կռվել են աստղին մոտիկից տեսնելու հնարավորության համար։
Օգոստոսի 3-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը հյուրընկալել էր համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսին, որն առաջին անգամ էր ելույթ ունենում Հայաստանում։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Արամ քահանան միայնակ է պսակադրություն արել այսօր, սարկավագները բոյկոտել են նրան