Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է.
«Վաղվա համար…
Իրար ձեռք սեղմելու համար…
Հարգելի մշակույթի գործիչներ, արվեստագետներ, ինչ որ մասը նաև ընկերներ: Մի մասը, որ առանձին հանդիպումներին ինձ ասում են, որ համաձայն են հետս))))..
Քաղբանտարկյալներ ունենք:
Սրբազաններ: Դուք Եկեղեցի գնում եք չէ՞..
Զոհված զինվորների հայրեր` իշխանափոխությունից հետո նրանց որդիների մասին կինո նկարելու ու նկարվելու եք չէ՞…
Սամվել Կարապետյանը… Վաղը նրանից ձեր արվեստի համար փող խնդրելու եք չէ՞..
Ծանր հիվանդ երիտասարդ` Արմեն Գրիգորյանի ճակատագիրը չեք մոռացել չէ՞…
Մի վախեցեք: Կես գրառում արեք, որ մարդիկ իմանան` դուք կաք: Հեշտ չի՞… կիսվեք իմ գրառումով: Չեք կարա նկատած չլինեք` և ես կիմանամ, որ կաք:
Հավատացեք` դա վախենալու չի:
Հ.Գ. Ճանաչված լինելը միայն հաճույք չի: Ինչ որ տեղ նաև պատասխանատվություն:
Նկար չեմ դնում: Շատ են` տեղ չի անի»։


Բաց մի թողեք
«Վաճառվում է երեխայի կոշիկներ՝ երբեք չհագած». Հեմինգուեյը, Սարոյանը և վեց բառի հավերժությունը․ Մեծ գրողի ծննդյան օրվա առիթով
Ես գիտակցաբար բոյկոտեցի «Ոսկե Ծիրանը»․ Սիմոն Սարգսյան
Հայկական հոգու շունչը, Արսեն Պետրոսյանի քառյակով՝ Կամերային երաժշտության ամառային բեմում․ Լուսանկարներ