11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Վրաստանում ամենաշատը հայերենով ուսուցման սեկտոր ունեցող դպրոցներն են՝ թվով 130

Վրաստանի Կրթության նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն՝ այդ երկրի տարածքում այլալեզու ուսուցման սեկտորներ ունեցող դպրոցների վերաբերյալ։

Համաձայն հրապարակված տեղեկության, Վրաստանում ամենաշատը հայերենով ուսուցման սեկտոր ունեցող դպրոցներն են՝ թվով 130։

Երկրորդ տեղում ադրբեջաներենով ուսուցման սեկտոր ունեցող դպրոցներն են՝ 118։ Ապա գալիս են ռուսերենով ուսուցման սեկտոր ունեցող դպրոցները՝ 46 եւ վերջին տեղում ուկրաիներենով ուսուցման սեկտոր ունեցող դպրոցներն են՝ ընդամենը երեք։