Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի «կողասրահում» կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությունից հստակ հետևում է, որ բանակցությունների գլխավոր թեման եղել է ուկրաինական կարգավորումը:
Ըստ այդմ՝ Վլադիմիր Պուտինը «հույս է հայտնել, որ «Անկարան կշարունակի ուկրաինական կարգավորմանը հատուկ դեր խաղալ»: Էրդողանը հերթական անգամ Պուտինին հրավիրել է Թուրքիա, ինչից հասկացվում է, որ նա Ռուսաստանի նախագահին հստակ պատասխան չի տվել:
Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայում «Բայրաքտար» ԱԹՍ-երի գործարանի հրթիռակոծումից հետո և այն տեղեկատվության ֆոնին, որ Եվրամիությունը Թուրքիային «առաջարկում է ստանձնել Սև ծովում առևտրային նավագնացության ապահովման կազմակերպումը»: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինան Թուրքիային առաջարկել է ներգրավվել հետկոնֆլիկտային խաղաղարար առաքելությանը:
Թուրքական մամուլը վերջին օրերին մի քանի հրապարակումներով Մոսկվային ազդակ է հղել, որ Անկարան «կարող է Ուկրաինայի հարցում չեզոքությունից հրաժարվել»: Ուկրաինական կարգավորմանը Թուրքիայի «հատուկ դերակատարության պահպանման» մասին Ռուսաստանի նախագահի ասածն այլ բան չէ, քան չեզոքության շարունակման խնդրանք:
Պուտին-Էրդողան հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը նաև տեղեկացնում է, որ նրանք քննարկել են նաև «տարածաշրջանային հարցեր՝ Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Անդրկովկաս»:
Օգոստոսի 31-ին Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Սեպտեմբերի 1-ին Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Պուտին-Ալիև հանդիպում դեռևս տեղի չի ունեցել և, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես չի կայանա: Կրեմլի խոսնակ Պեսոկվն ասել է, որ նրանք «կարող են շփվել միջոցառումներից մեկի ժամանակ»:
Պուտին-Փաշինյան հանդիպման մասին տեղեկատվությունը չի կոնկրետացնում՝ նրանք անդրադարձե՞լ են հայ-ադրբեջանական կարգավորմանը, բայց որ այդ հարցը չի շրջանցվել, կարելի է վստահ լինել:
Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը Էրդողանը կարևորել է խաղաղության օրակարգը և դրան Թուրքիայի մասնակցությունը: Ուշագրավ է, որ, ինչպես «Անադոլուն» է փոխանցել, Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներին Էրդողանը գրեթե «անոնսավորել է» Հայաստանի և Թուրքիայի միջև «համագործակցության ընդլայնման կոնկրետ քայլեր»:
Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի՞:






Բաց մի թողեք
Մեհթիևը «չի հանձնվում», Ադրբեջանում առնետավազք է սկսվել
Իշխանությունն արդեն մտնում է մեր ննջարաններն ու զուգարանները
Մանր քարիկներ կհպվեն եկեղեցու պատերին ու կթափվեն պատերի տակ՝ իբրև աղբ