ԱՄՆ զինված ուժերը հարվածել են վենեսուելական Tren de Aragua հանցավոր խմբավորման նավին, որը թմրամիջոցներ է տեղափոխել ԱՄՆ:
Սպանվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 11 մասնակից:
Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում:
Ամերիկացի ոչ մի զինծառայող չի տուժել։
Tren de Aragua-ն Միացյալ Նահանգների տարածքում ահաբեկչական ճանաչված խմբավորում է: Թրամփն իր հրապարակման մեջ կրկին ակնարկել է, որ այն կապված է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։
Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է նարկոթրաֆիկի մասին տեղեկությունները կեղծելու համար, որի նպատակը, ըստ նրա, իրեն իշխանությունից հեռացնելն է:






Բաց մի թողեք
Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Երրորդ Համաշխարհային պատերազմ սկսվել
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը անօդաչուների հուժկու ռմբակոծությունների տակ են