ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով ժամը 11:10-ից, հայաստանյան օգտատերերի համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության մատուցվող ծառայությունների խափանմամբ:
Նախարարությունից նշում են, որ ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում Google-ի և Youtube-ի համատարած խափանումներ են:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկոյի Երդվյալների ժյուրին վճիռ է կայացրել, որով ամերիկյան Google ընկերությունը օգտատերերի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման համար ստիպված կլինի վճարել 425,7 միլիոն դոլարի փոխհատուցում։ Նշենք, որ դատական հայցն ընդդեմ տեխնոլոգիական հսկայի, եղել է կոլեկտիվ։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։
Հայցը ներկայացվել էր դեռ 2020 թվականին։ Համաձայն հայցադիմումից, սկսած 16 թվականից Google-ը հավաքագրել է օգտատերերի տվյալները կողմնակի հավելվածներից, նույնիսկ եթե դա անելը ըստ կարգավորումների արգելված է եղել։ Երդվյալ ատենակալների դատարանը ընկերությանը մեղավոր է ճանաչել օգտատերերի կոնֆիդենցիալության սկզբունքը խախտելու համար, սակայն մերժել է այդ գործողությունները մեղսագրել համակարգչային խարդախության օրենքի շրջանակներում ներկայացված հանցագործությունների շրջանակում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/dd8ee2edee606b201d2e4c4ea8572561
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Բաց մի թողեք
Տուրիստական Դիլիջան՝ առանց ավտոկայան, զուգարանների, սպանդանոցի ․․․
Վերջին ամիսներին դիտվում են տնտեսական աճի արագացման միտումներ. ԿԲ նախագահ
Քաղաքացիների թունավորվելուց հետո նմուշառում է արվել հանրային սննդի կետում առկա հավի մսից, աղցանից, պիցցայից