ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել է եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալման լուրը։
«Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն, վստահաբար պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չեն կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ, հետևաբար հետևեք իրավական գործընթացներին, ես էլ ձեզ նման հետևելու եմ»,- ասել է նա:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից մեկնաբանել են դեսպանի եղբոր առնչությամբ միջադեպը:
Կատարվածին անդրադարձել է ՆԳՆ-ն՝ հայտնելով, որ Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցված տրանսպորտային միջոցի ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։
Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։

Բաց մի թողեք
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում. Լուսանկար
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել