Ռուս քաղաքագետ Անդրեյ Սերենկոն գրում է, որ մինչեւ 2026 թվականի գարուն լիովին պատրաստ կլինեն պակիստանցի այն գրոհայինները, որոնց նախատեսվում է տեղափոխել Ադրբեջան։
Սերենկոն իր տելեգրամյան ալիքում հրապարակած վերլուծականում նշում է, որ մոտ 50 հազար գրոհային, որոնք հիմնականում լինելու են փենջաբցիներ, փուշտուներ, ուղարկվելու են Պակիստանից Ադրբեջան՝ որպես վարձկաններ։
Տեղափոխումն իրականացվելու է Աֆղանստանի եւ Թուրքմենստանի վրայով։ Թե որտեղից են հեղինակին այս տեղեկությունները, պարզ չէ, սակայն դրանք պետք է հույժ հետաքրքրեն հայկական իշխանություններին եւ մեր հատուկ ծառայություններին։
Դրանք մեր երկրի համար անվտանգային մեծ ռիսկեր պարունակող տեղեկություններ են, անպայման պետք է պետականորեն ճշտվի դրանց հավաստիությունը, եւ քայլեր ձեռնարկվեն։
Համաձայն հեղինակի «իրազեկ աղբյուրների», ամեն օր 500-1000 պակիստանցի զինյալ, որոնք ներգրավված են «ադրբեջանական պրոյեկտում», հատում են Աֆղանստանի սահմանը։ Նրանք պատրաստություն են անցնում Պակիստանի միջգերատեսչական հետախուզության կողմից։ Նրանց վերապատրաստողները՝ ինստրուկտորները, ադրբեջանցի զինվորականներն են, ովքեր հագնում են աֆղանական համազգեստ։
Ճամբարները գտնվում են Աֆղանստանի հյուսիս-արեւմտյան եւ հարավ-արեւելյան շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են փուշտուներով։ Հոդվածում նշվում է, որ թուրքական եւ իսրայելական հետախուզական ծառայությունների աջակցությամբ՝ նախատեսվում է պակիստանցի վարձկանների հետագա տեղափոխումն Ադրբեջան։ Տեղափոխման արժեքը մեկ զինյալի համար կազմում է 3 հազար դոլար։
Իսրայելական հետախուզությունը վճարել է բոլոր 50 հազար զինյալների տեղափոխման գումարը։ Յուրաքանչյուր պակիստանցի զինյալ ամսական ստանում է 1500 դոլար, փենջաբցի հրամանատար զինյալները՝ ամսական 2500 դոլար աշխատավարձ։ Հավաքագրող պակիստանցի եւ աֆղան միջնորդները մեկ գրոհայինի հավաքագրելու համար ստանում են «պարգեւատրում»՝ 750 դոլարի չափով։
Թուրքական հետախուզական ծառայությունները մտադիր են պակիստանցի վարձկաններին տեղափոխել Ադրբեջան օդային ճանապարհով։ Թուրքիան իր հերթին մտադիր է 2000 պակիստանցի զինյալի համար իրականացնել ավելի խորացված զինվորական պատրաստություն՝ հատուկ ուսումնական կենտրոններում, որը ներառելու է ռազմածովային ոլորտը նույնպես։
Բոլոր ծախսերը, ըստ Սերենկոյի, իր վրա է վերցրել իսրայելական «Մոսադը»։ Սերենկոյի աղբյուրները նկատում են, որ Անկարան ներկայում մտահոգված է նրանով, որ Մոսկվան ճանաչել է «Թալիբան» շարժումը, քանի որ հասկանում է, որ այդկերպ Մոսկվան փորձում է կանխել պակիստանցի զինյալների տեղափոխումն Ադրբեջան։
Մյուս կողմից, Ռուսաստանի համար մտահոգիչ է թյուրքականության աճը Կենտրոնական Ասիայում, որը սպառնալիք կարող է դառնալ նաեւ Ռուսաստանի անվտանգության համար։ Իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է, պանթյուրքականության կենտրոնն է։ Այս ամենն արվում է Իրանի դեմ՝ Աֆղանստանի եւ Ադրբեջանի միջոցով քայքայիչ պարտիզանական պայքար մղելու համար, որի հեղինակն իսրայելական կողմն է։
Իսկ ՀՀ վարչապետը կարծում է, թե «Թուրանն» ընդամենը առեւտրատնտեսական կապեր են, խաղաղ շփումներ, պետությունների ազատ հաղորդակցություն, դրա համար է ասում՝ թող իրենք էլ ապրեն, մենք էլ ապրենք, մենք էլ «խմենք Թուրանի ջուրը»։
Բաց մի թողեք
Ցուցարարները պալատ են ջարդուփշուր արել, ծեծել են նախարարների, նախկին վարչապետին
Տուրիստական Դիլիջան՝ առանց ավտոկայան, զուգարանների, սպանդանոցի ․․․
Ուշադիր լսե՛ք ինձ, հեռացե՛ք. Նեթանյահուն հայտարարել է Գազայում լայնածավալ ցամաքային գործողության մասին