Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ տեղի է ունենում «Սրբազան պայքարի» գործով դատաքննությունը։
Մինչ դատական նիստի մեկնարկը, Բագրատ Սրբազանը, որպես կանոն, նիստերի դահլիճում գտնվողներին հետ միասին աղոթում է։
Այս գործով մեղադրյալները, հիշեցնենք, 18-ն են։ Նրանցից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
Բագրատ Սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանն այսօր մեզ ասաց, որ երեկ երեկոյան է այցելել Սրբազանին, որեւէ գանգատ նա չի հայտնել ՔԿՀ-ի եւ իր պահման պայմանների վերաբերյալ․ «Երեկ երեկոյան եմ այցելել սրբազանին, առողջական խնդիր չունի, զբաղվում է սպորտով, գիտի, որ այս ամենը կանցնի եւ այս ֆարսն իր վերջը կունենա»։
Հիշեցնենք նաեւ, որ երկու սրբազանները` Բագրատ Գալստանյանը եւ Միքայել Աջապահյանը պահվում են նույն խցում: Այս ընթացքում նախաքննական մարմինը գաղտնասել է նրանց խոսակցությունները եւ դրանց սղագրությունները` որպես ապացույց կցել նրանց դատական գործին:
Դատարանում հրապարակվելու են նաեւ երկու սրբազանների խոսակցությունների գաղտնալսումները:
Փաստաբանները հայտարարել են, որ սա միջազգային իրավական նորմերի կոպիտ խախտում է` աշխարհի ոչ մի երկրումկալանավայրերում նստած անձանց չեն գաղտնալսում, առավել եւս չեն կցում գործի նյութերին` որպես նախկին նրանց առաջադրված մեղադրանքների ապացույցներ:

Բաց մի թողեք
Արգիշտի Մեխակյանը հանդիսավոր կերպով դիմավորել է մեր մեդալակիր մարզիկներին․ Լուսանկարներ
Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները. Լուսանկար
«Նարեկս կռիվ է տվել, տանկեր խոցել և փրկել իր ընկերների կյանքը». սերժանտ Նարեկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել» … չորս ամիս անց. Լուսանկարներ