«Մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումից հետո տարածաշրջանում մեր կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը նոր հորիզոններ է բացում մեր արտաքին քաղաքականության համար և կարևոր դեր է խաղում դրան ավելի գլոբալ բնույթ հաղորդելու գործում»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ նախորդ ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն աշխարհագրության համար։
Ալիևը կրկին կիրառել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ նշելով, թե գտնվելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքներում՝ Ադրբեջանը դառնում է Եվրասիայի ամենակարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը. «Ես նաև չեմ կասկածում, որ «Զանգեզուրի միջանցքը», որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կխաղա մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային օղակի դեր»:

Բաց մի թողեք
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր
Մոսկվան զգուշացնում է Հայաստանին՝ ԵՄ-ն փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները
ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին