Գումարվել է ԲՐԻԿՍ արտահերթ գագաթնաժողով, որ անցել է հեռավար ռեժիմում: Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունն ընդգծում է, որ Վլադիմիր Պուտինը գագաթաժողովի աշխատանքներին միացել է Սոչիի նստավայրից։
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը, ըստ Bloomberg-ի աղբյուրների, գումարվել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի նախաձեռնությամբ: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Բրազիլիայի նախագահը դժգոհ է ԱՄՆ-ից, որ պատժամիջոցների և մաքսատուրքերի գործադրմամբ խաթարում է կազմակերպության անդամ երկրների միջև ազատ և փոխշահավետ առևտուրը:
Բրազիլիայի նախագահը կոչ է արել հասնել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման, որ հաշվի կառնի կողմերի բոլոր օրինական շահերը: Նրա տեսակետը պաշտպանել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը:
Ըստ տեղեկությունների՝ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդները համաձայնեցրել են հայտարարության տեքստ, որ, սակայն չի հրապարակվել:
Հեռավար ԲՐԻԿՍ-ը հաջորդում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որի մասին փորձագիտական իշխող տեսակետ կա, որ արձանագրել է միաբևեռ աշխարհի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Միացյալ Նահանգների մենիշխանության ավարտը:
Միջազգային մամուլի ուշադրությունից չի վրիպել, որ ԲՐԻԿՍ-ի հեռավար գագաթաժողովը կազմակերպվել է մի փուլում, երբ Եվրահանձնաժողովի պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, որպեսզի «համաձայնեցվեն Ռուսաստանի դեմ միասնական պատժամիջոցները»:
Տեղեկություններ կան, որ Եվրահանձնաժողովը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նաև Չինաստանի դեմ: ԱՄՆ-ն արդեն իսկ սահմանափակումներ է կիրառել Հնդկաստանի նկատմամբ: Այս իմաստով «երկրորդ բևեռի» անհանգստությունը լիովին հասկանալի է:
Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Պեկինում է, քաննարկվում են ներդրումային ծրագրեր: Միացյալ Նահանգները փաստացի Գլոբալ հարավի, ՇՀԿ և ԲՐԻԿՍ-ի երկրներին «տնտեսական պատերազմ է հայտարարել»:
Այս իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, որի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Լավրովն արդեն իսկ «հոռետես է»:

Բաց մի թողեք
Կուբիլյուսը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց ֆոն դեր Լայենի՝ Եվրոպական անվտանգության խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը. Լուսանկար
Ինչպես Լայպցիգում ձախողված հարձակումը բացահայտեց ավելի լայն ռուսական արշավ
Եվրոպական երկրները պայմանավորվել են «վճռական» պատասխան տալ դիզվառելիքի հարցում ԱՄՆ-ի գործադրած ճնշմանը