ՀՀ արտաքին գտործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա սկզբին։ Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեսպան Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կայցելի Ալիջանի սահմանային անցակետով։
Բաց մի թողեք
Աստվածաշունչը, որն ինձ ուղեկցել է ընդհատակում և բանտում, նվիրում եմ Վաշինգտոնի թանգարանին. Փաշինյան
Ինչ է քննարկվելու Թուրքիայի ներկայացուցչի հետ առաջիկա հանդիպմանը. Ռուբինյանը մանրամասներ է հայտնել
Կայացել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների փոխադարձ այցելություններ ՀՀ և Ադրբեջանի տարածքներ. ԱԳՆ