Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ միջնորդությամբ նախաստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիրը պետք է դիմանա ժամանակի փորձությանը։
Ռուս նախարարն անվանել է երկու երկրի ինքնիշխան իրավունք՝ որոշելու, թե ում տարածքում կնքել խաղաղություն, բայց միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ փաստաթղթում «ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է»։
«Նրանք որոշել են այն կնքել Միացյալ Նահանգների տարածքում։ Սա մեր հարևանների ինքնիշխան իրավունքն է: Բայց մենք պետք է տեսնենք, թե ինչպես համաձայնագիրը կգործի, քանի որ Վաշինգտոնում հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին լսված բոլոր ոգևորված ակնարկները, այդ բացականչությունները հետո ինչ-որ կերպ փոխվեցին սկեպտիկ գնահատականների, երբ փաստաթուղթը հրապարակվեց:
Եվ, ինչպես պարզվեց, այնտեղ ամեն ինչի շուրջ համաձայնեցված չէ»,- նշել է Լավրովը։

Բաց մի թողեք
Որքանո՞վ է Թրամփի պայմանավորվածությունները կայուն և, մանավանդ, ինստիտուցիոնալ առումով երաշխավորված
Ռուս-վրացական «մեղրամիսը» եթե արդեն չի ավարտվել, ապա սպառվելու վրա է
Ռուսաստանը պետդումայի ընտրությունների կգնա «ամեն ինչ՝ ռազմաճակատի համար» կարգախոսով