ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում «պատերազմ սկսել» Իլինոյսի Չիկագո քաղաքի դեմ։
Ավելի վաղ նա Truth Social-ում հրապարակել էր ինչ-որ օգտատիրոջ՝ սոցիալական ցանցում արված գրառման սքրինշոթը, որտեղ խոսվում է «առավոտյան տեղահանությունների հոտի» և «Չիկագոն շուտով կհասկանա, թե ինչու է այն կոչվում «Պատերազմի նախարարություն»։
«Մենք պատերազմ չենք սկսում։ Մենք մաքրելու ենք մեր քաղաքները», – լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Սեպտեմբերի 3-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է Ազգային գվարդիան տեղակայել Չիկագոյում՝ բարձր հանցագործության մակարդակի դեմ պայքարելու համար։ Նա Չիկագոյին անվանել է «աշխարհի ամենավատ և ամենավտանգավոր քաղաքը»։
Մինչև այս, Սպիտակ տան ղեկավարը Գվարդիայի զորակազմ էր մտցրել մայրաքաղաք Վաշինգտոն՝ նույն նպատակի շրջանակում:

Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի. Թրամփ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու