Ութերորդ գումարման 10-րդ` աշնանային նստաշրջանի մեկնարկը խորհրդարանում երեկ անցավ արտասովոր համերաշխության մթնոլորտում․ ընդդիմությունն ու իշխանությունն անգամ փոխադարձ կսմիթներով հանդես չեկան:
«Հրապարակ» թերթը գրում է. Տպավորություն էր, որ մի անտես ձեռք կողմերին հորդորել էր․ «Ребята давйте жить дружно»։
Իշխանական շրջանակներից, սակայն, շտապեցին հիասթափեցնել, թե՝ սպասեք, կինոն դեռ առջեւում է: Նրանք վստահ են, որ աշունը թեժ է լինելու օրենսդիր մարմնում։
Պարզապես ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել, հարցազրույցներ չտալ, ավելորդ կրքեր չհրահրել։ Երեկ իշխանական պատգամավորների մեծ մասը տարատեսակ պատճառաբանություններով մերժում էր լրագրողների` հարցազրույցներ տալու, մեկնաբանելու առաջարկները։
Բաց մի թողեք
Հետախուզական տվյալների փոխարեն վարկեր է կուտակել․ Լուսանկար
Ինչու պետք է Ալիեւն ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին
Կառավարությանը նոր լիազորություն կտրվի