27/09/2025

Բացառիկ տեսանյութ․ Ինչպես է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը

Տեսանյութն՝ այստեղ

ArmLur.am-ի տեղեկություններով, իրավապահների ձեռքի տակ հայտնված տեսանյութից պարզվել է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին սպանած «քիլլերը» մեկ անձ է եղել, որը նրան սպասել է իր նորակառույց տան շինարարության մոտ։

Ըստ բացառիկ տեղեկությունների, «քիլլերը» նախ կրակահերթ է արձակել Գրիգորյանի ուղղությամբ, հետո հետ է եկել, որ համոզվի՝ արդյոք նա մահացել է, մի անգամ էլ այդ ժամանակ է ստուգողական կրակոց արձակել և հեռացել է։

Մարդասպանը նաև զենքի խզակոթով հարվածներ է հասցրել Գրիգորյանին սպանելուց հետո։ Ըստ էության, «քիլլերի» թիրախը եղել է հենց Վալոդիա Գրիգորյանը։

Իրավապահների մոտ առկա տեսանյութում երևում է, որ ոստիկան Կարեն Աբրահամյանը երկար ժամանակ վիրավոր վիճակում փորձել է «բռնվելով» մոտենալ Գրիգորյանին և օգնություն ցուցաբերել նրան, սակայն ցավոք նրան չի հաջողվել փրկել ոչ իրեն, ոչ էլ ընկերոջը՝ Գրիգորյանին։ Աբրահամյանը ևս տեղում մահացել է։

Հիշեցնենք, որ հայտնի է նաև, որ Մերձավանի կրակոցների հետևանքով երրորդ անձ կա, ով վիրավորում է ստացել։ Նա Արծրուն Գալստյանն է, կյանքին վտանգ չի սպառնում, նա ոստիկանական ծառայող չէ, որի մասին հայտնել էր ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։