Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ նախկինում Վաշինգտոն այցելելիս միշտ խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին, բայց հիմա ԱՄՆ-ի մայրաքաղաք է ժամանում բոլորովին նոր օրակարգի մասին ուղերձով։
«Այս հակամարտությունն ավարտվել է։ Ես կցանկանայի օգտվել այս առիթից՝ նշելու, որ մենք չափազանց շնորհակալ ենք նախագահ Թրամփին և նրա վարչակազմին՝ առաջնորդի դեր ստանձնելու և այս հակամարտության վերջնական կարգավորմանը նպաստելու համար։
Տարածաշրջանում այժմ տիրում է երկարատև խաղաղություն», – ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Հաջիևը նշել է Նյու Յորքում կայացած «Միջին միջանցքի երկայնքով. հաղորդակցություն, ֆինանսներ և էներգետիկա» 6-րդ կասպիական բիզնես ֆորումում։

Բաց մի թողեք
Ինչպես խուսափել բռնապետության նոր ալիքից
Իրանա-թուրքական «եղբայրությունը» հերթական անգամ մտել է «փորձության փուլ»
Ռուսաստան-Չինաստան «անխախտ համագործակցությունը» Սի Ծինփինի ԱՄՆ այցին ընդառաջ «ճեղք» է տալիս