Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմն իր երկրի համար կավարտվեր աղետով։ Նա այս հայտարարությունն արել է ամերիկյան Responsible Statecraft հրատարակությանը տված հարցազրույցում։
«Արևմուտքը պնդում էր, որ մենք պատերազմի մեջ մտնենք Ռուսաստանի հետ, ինչը կհակասեր մեր կենսական ազգային շահերին։ Սա կհանգեցներ 2008 թվականի իրադարձությունների նման հետևանքների, երբ նախորդ կառավարության՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ վստահության վրա հիմնված շտապողական որոշումները վերածվեցին աղետի Վրաստանի համար», – նշել է Կավելաշվիլին։
Նա նաև ընդգծել է, որ Թբիլիսիի և Եվրամիության միջև հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր, մասամբ՝ Վրաստանի իշխանությունների կողմից ռազմական օգնություն ցուցաբերելուց և Ուկրաինայի տարածք կամավորներ ուղարկելուց հրաժարվելու պատճառով։
Բաց մի թողեք
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի կալանքի վերաբերյալ
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար