Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը խոստովանել է, որ իր կյանքը կարող է ավարտվել Մարսի վրա։ Նա այս մասին գրել է X սոցցանցի իր էջում։
«Ես ունեմ մեկ անձնագիր, և այն հավերժ ամերիկյան է։ Ես կապրեմ և կմեռնեմ այստեղ։ Կամ Մարսի վրա, որը կդառնա Ամերիկայի մի մասը», – նշել է ձեռնարկատերը։
Մասկը նախկինում հայտարարել էր, որ Starship տիեզերանավի առաջին թռիչքը դեպի Կարմիր մոլորակ կարող է տեղի ունենալ 2026 թվականի վերջին։
Նախատեսվում է, որ տիեզերանավի վրա կլինի Optimus մարդանման ռոբոտը։ Եթե առաքելությունը հաջող լինի, նա կանխատեսում է, որ մարդկանց Լուսնի վրա վայրէջքը հնարավոր կլինի 2029-2031 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։

Բաց մի թողեք
Ինչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկել
Նախազգուշացրել է սպասվող բյուջետային ճգնաժամի մասին` «շաթդաունի» պատճառով
«Նախկինների» օրոք նշանակված Գլխավոր դատախազը հրաժարական է տվել. Լուսանկար