Կոտրել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։
Գրիգորը սպանվել էր փետրվարին Մերձավանում այդ ժամանակ համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան դիմաց տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ոստիկանների օպերատիվ տվյալներով՝ պարզվել է՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Նշվում է, որ ոստիկանները կանխել են հետագա զարգացումները, և կա 5 ձերբակալված:
ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին հաղորդում է ներկայացրել նաև շիրմաքարի վնասման դեպքի առնչությամբ:
«Ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի տրվում է հստակ իրավական արձագանք»,- շեշտել են ՆԳՆ-ից:
Բաց մի թողեք
Փաշինյանին Եգիպտոսում ձեռքի հետ են ընդունել․ Տեսանյութ
Բաքուն շարունակում է դատել ապօրինաբար գերեվարված հայերին․ ՀՀ ԶՈՒ-ի մասին «փաստաթղթեր» են հրապարակել
Ինչո՞ւ 2026-ին չպետք է թուրքական ներդրումներ գան Հայաստան՝ հարցնում է Գևորգ Պապոյանը