«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մարզերում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 10-ի և 13-ի գիշերը և առավոտյան, 11-12-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 5-9 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-ին , 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան, 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

Բաց մի թողեք
Փետրվարի 13-ի աստղագուշակ․ Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. Լուսանկարներ
Փետրվարի 12-ի աստղագուշակ․ Կարելի է հիշել վաղեմի նախասիրությունները