14/10/2025

Չեխիայի ապագա ԱԳՆ Տուրեկը հրապարակել է ռասիստական, քսենոֆոբ և սեքսիստական բնույթի գրառումներ

Չեխիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Ավտոմոբիլիստներ» կուսակցության կողմից արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածու Ֆիլիպ Տուրեկի նկատմամբ՝ սոցիալական ցանցերում նրա հրապարակումների պատճառով, հայտնում է Novinky.cz-ը։

Մասնավորապես, ըստ լրատվամիջոցի, Տուրեկը հրապարակել է ռասիստական, քսենոֆոբ և սեքսիստական բնույթի գրառումներ։

Հաղորդվում է, որ նա ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային անվանել է «նեգր, որը կարող է միայն հաշիշ վաճառել կայարանում» և վիրավորական գրառումներ է կատարել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնության վերաբերյալ։

Տուրեկը պնդում է, որ ինքն անձամբ չի տեղադրել այդ գրառումները, և դրանցից մի քանիսը հեռացվել են առանց իր գիտության։

Ներկայումս իրավապահ մարմինները պարզում են, թե ով է իրականում հրապարակել վիճահարույց նյութերը։

«Ավտոմոբիլիստներ» կուսակցությունը Տուրեկին առաջարկել է Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը, սակայն նրա թեկնածությունը հասարակության մեջ հարցեր ու քննարկումներ է առաջացրել՝ հիշյալ հրապարակումների պատճառով։

Հետաքննությունը շարունակվում է, և ոստիկանության հետագա եզրակացությունները կարող են ազդել նրա նշանակման վրա։

Չեխիայում ապագա ԱԳՆ-ն ռասիստական գրառումնե՞ր է կատարել