«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2024 թվականի հաշվետվությունից, որը ներկայացվում է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պարզ է դառնում, որ ի թիվս այլ անձանց կուսակցությանը նվիրատվություն է կատարել նաև ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նվիրատվության չափը կազմել է 2,5 միլիոն դրամ (Տես՝ հայտարարգրի 37-րդ կետը)։
AntiCor-ը վերլուծել է Վահագն Ալեքսանյանի կողմից 2023 և 2024 թվականների համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարգրերը և հայտնաբերել, որ 2024 թվականին Վահագն Ալեքսանյանի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրավերբած 2,5 միլիոն դրամը չի ներկայացվել պարտադիր ներկայացման ենթակա հայտարարգրում։
Մասնավորապես, հայտարարգրի Դ․7–րդ կետը նախատեսված է բոլոր այն նվիրատվությունների համար, որոնք գերազանցում են 2 միլիոն դրամը։ Այսինքն՝ հենց այս տողում էր պարտավոը Վահագն Ալեքսանյանը հայտարարգրել իր այդ նվիրատվությունը։ Դա չկատարելը, ինչպես սույն դեպքում է, արդեն ողջամիտ կասկած է հարուցում առ այն, որ ՔՊ կուսակցությանը նվիրաբերված գումարը ստացվել է անօրինական ճանապարհով։
Իսկ ընդհանուր ուսումնասիրությունները վկայում են, որ ՔՊ կուսակցությունում բազմաթիվ են հենց 2,5 միլիոն դրամի նվիրատվությունները։ Գումարի այս չափը 2024 թվականին նվիրատվության համար այն առավելագույն չափն էր, որ թույլատրվում էր ֆիզիկական անձանց։
Վերոգրյալի ստուգման նպատակով AntiCor–ը նաև Եկամուտների և ծախսերի համադրություն․
Վահագն Ալեքսանյանի հայտարարագրի քանակական վերլուծությունը ցույց է տալիս, որ՝
2024 թ․ նրա ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 10.16 մլն դրամ,
վարկի մարմանն ուղղված վճարումները՝ շուրջ 4.2 մլն դրամ,
իսկ տարվա վերջում դրամական մնացորդը նվազել է հասնելով ընդամենը 117 հազար դրամի։
Այս տվյալները վկայում են, որ հայտարարագրողը տարվա ընթացքում գործնականում սպառել է իր ամբողջ եկամուտը՝ առանց այնպիսի ազատ միջոցների, որոնք թույլ կտային կատարել 2,5 մլն դրամի նվիրատվություն առանց դրա արտացոլման։
Հետևաբար, կա երկու տարբերակ․
Նվիրատվությունը իրականում կատարվել է սեփայան օրինական միջոցներից՝ բայց չի հայտարարագրվել, ինչը ենթադրում է տվյալներ թաքցնել,
Կամ այն կատարվել է ոչ օրինական եկամտից, որը հենց այդ պատճառով էլ չի արտացոլվել հայտարարագրում։
Երկու դեպքում էլ՝ խոսքը գնում է կոռուպցիայի մեծ ռիսկերի մասին։
Եզրակացություն
Վահագն Ալեքսանյանի հայտարարագրում բացակա 2,5 միլիոն դրամը պարզապես թիվ չէ․
այն ցույց է տալիս այն համակարգային տրամաբանությունը, որով իշխանական պատգամավորները օգտագործում են իրենց պաշտոնական դիրքը քաղաքական կառույցների ֆինանսավորման համար՝ առանց պատշաճ հաշվետվության։
Այս դեպքը պետք է դառնա նախադեպային ուսումնասիրություն՝ ցույց տալու համար, թե ինչպես «փոքր թվերը» կարող են բացահայտել մեծ կոռուպցիոն մեխանիզմներ։
Բաց մի թողեք
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»
Ինչպե՞ս է Էրդողանը մարսելու նոր «սուր մանանեխը»