Հոկտեմբերի 16-ին Գորիսում պաշտոնապես բացվել է ավագ սերնդի կենտրոն․ այն ապահով և կյանքով լի տարածք է ստեղծում տարեցների համար, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանվածների՝ սովորելու, ստեղծագործելու և միմյանց հետ հաղորդակցվելու նպատակով։
Ինչպես հայտնել է ՀՀ-ում Եվրոպական միությունը, կենտրոնը հիմնադրվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ։



«Այն յուրաքանչյուր սերնդի նկատմամբ հարգանքի և համայնքային ոգու տոկունության մարմնավորումն է։ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:





Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Սպիտակ-Վանաձոր ճանապարհին, տուժածներից մեկին տեղափոխել են Երևան. Լուսանկար
Մայրության և հիվանդության նպաստների վճարման համակարգը կփոխվի․ մանրամասներ
27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է․ Լուսանկար