Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայտարարեց, որ մասնակցելու է կիրակնօրյա պատարագին, որը մտադիր է անցկացնել կարգալույծ արված Հովհանավանքի նախկին հոգևոր հովիվ Արամ (Ստեփան) Ասատրյանը։
Մինչ այդ, ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, թե «իր լիակատար համերաշխությունն է հայտնում տեր Արամին»։ Իշխանական խողովակներից համանման սատարումների մասին «արտանետումներ» ևս եղան:
Այս ամենը սպասելի էր, իհարկե, քանի որ ճշտորեն արտացոլում էր օրերիս բարոյազուրկ իշխանությունների վարքը` նույն եղկելի և հակաեկեղեցական օպերացիայի տրամաբանության մեջ՝ Վեհափառից «Վեհարանն ազատելու» կարգախոսի ներքո:
Փաստորեն, ամիսներ առաջ ազդարարած քստմնելի արշավը և եկեղեցազավթման ու Մայր Աթոռը գրոհելու նպատակով խոստացված «հոգևոր համահավաքը» կարող է «միսուարյուն ստանալ» բարոյական բոլոր «կարմիր գծերը» խառնած, նույնիսկ «եղբայրասպան արյունալի հետևանքներից» չհրաժարվող զանգվածի կողմից: Եվ այդ բախտորոշ օրը հայտարարված է այս կիրակի՝ հոկտեմբերի 26-ին…
Հիշեցնենք՝ Ասատրյանը կարգալույծ է արվել այսօր՝ հոկտեմբերի 21-ին, իսկ դրա համար հիմք են ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկույցը և ՀԱԵ կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ տեր Ասատրյանն իր հրապարակային ելույթներով և հայտարարություններով վարկաբեկել է Հայ Առաքելական Եկեղեցին, թեմի առաջնորդին և այլ եկեղեցականներին:
Հենց նրա հայտարարությունների հիման 13 հոգևորական է ձերբակալվել, իսկ ևս 2 հոգևորական, այդ թվում՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, կալանավորվել են։
Եվ հիմա, այլևս ավազանի անունով Ստեփանը հոխորտում է, որ մտադիր չէ ենթարկվել Եկեղեցու որոշմանն ու լքել ծառայության վայրը: Ավելի՛ն, պարզվում է, հենց նրան՝ փաշինյանների «սրտի, նրանց տունն օրհնած» տերտերին է վերապահված ազգային ինքնության հենք, մեր քաղաքակրթական ու հոգևոր դիմագիծ, մեր սրբության սրբոց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ դավաճանական ու արգահատելի օպերացիայի համակարգումը:
Ինչպես արդեն նշեցի, բնավ էլ պատահական չէ, որ պատարագը նշանակված է հոկտեմբերի 26-ին:
Հիշե՛նք, Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի ընտրությունները տեղի ունեցան 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Արդյունքում կաթողիկոս ընտրվեց 1998 թվականի նոյեմբերի 30-ից Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գարեգին Բ-ն, որին այս անբարո ու օտարահպատակ իշխանություններն անամոթաբար անվանում են «Կտրիճ Ներսիսյան»:
Ողորմելիների այս խմբակը մարտահրավեր է հնչեցնում հասարակությանը եւ քրիստոնյա համայնքին եւ այդ պատերազմը» հայտարարում է ոչ թե Վեհափառին, հայոց հոգևորականությանն ու Հայ Եկեղեցուն, այլ այդ եկեղեցու ճշմարիտ հետևորդներին: Ուրեմն, զգո՛ն, լինենք, այս ամենից «արյան հոտ» է գալիս…






Բաց մի թողեք
Պուտինը վախենում է հեղափոխությունից
Իրականությունը, երևում է, «մի փոքր» այլ է. Պուտինը ստում է
Ով կգնի «Լուկօյլի» մասնաբաժինը, ո՞ւմ պետք է վճարի, կորոշի՝ Պուտի՞նը