26/10/2025

ԱՄՆ պետքարտուղարը գիշերները չի կարողանում քնել, երբ մտածում է «չբացահայտված թռչող օբյեկտների» մասին

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ գիշերները չի կարողանում հաճախ քնել, երբ մտածում է, որ «չբացահայտված թռչող օբյեկտները» կարող են հայտնվել ամերիկյան գաղտնի միջուկային օբյեկտների մոտ։

Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։ Այդ հայտարարությունը Թրամփի ամենամոտ կողմնակիցներից մեկն հանդիսացող Ռուբիոն արել է «The Age of Disclosure» վավերագրական կինոնկարում, որի թրեյլերը վերջերս է հասանելի դարձել հանրությանը։ Ֆիլմում ներկայացվելու են մինչ այժմ չհրապարակված երեք նյութեր չբացահայտված թռչող օբյեկտների մասին։

Հրապարակված հատվածում Ռուբիոն ասել է, որ ամերիկյան ռազմավարական միջուկային օբյեկտների մոտ դիտված ՉԹՕ-ները կապ չունեն ԱՄՆ կառավարության կամ Զինված ուժերի հետ։

Այդ առեղծվածային օբյեկտների մասին զեկուցվել է պետության առաջին դեմքին, իսկ տեղեկատվության աղբյուրներն էլ զգուշացվել են, որ այդ մասին տեղեկությունները չպետք է հանրայնացվեն։ Նա նաեւ ասել է, որ այդ առեղծվածային օբյեկտների բնույթը իրեն հանգիստ չի տալիս։