Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները ձգտում են իրենց հեռու պահել Ռուսաստանից։ Նրանք, ըստ Վուչիչի, չեն ցանկանում Ռուսաստանի հետ գործ ունենալ եւ «երկաթե վարագույրի» սկզբունքով են առաջնորդվում։
«Եվրոպան ցանկանում է Ռուսաստանից բաժանվել «երկաթե վարագույրով»։ Ոչ մեկը չի էլ պատրաստվում որեւէ մեկի չեզոքությունը հարգել, կամ այն, որ որեւէ մեկը ուզում է իր սեփական քաղաքական գիծն առաջ տանել»,- ասել է Վուչիչը։
Նա համոզմունք է հայտնել, որ նման պայմաններում Բելգրադը կհայտնվի ավելի մեծ ճնշման ներքո։ Այնուհանդերձ, ըստ նրա, Սերբիան շարունակելու է ինքնուրույն ձեւակերպել ու իրականացնել սեփական քաղաքական կուրսը։
«Աշխարհում ոչ ոք Սերբիայի քաղաքականությունից գոհ չէ, որգ վարում է Բելգրադը ներկայումս, բացի սերբերից, քանի որ սերբերը ներկայումս առաջնորդվում են սեփական շահերով»,- ասել է նախագահ Վուչիչը։






Բաց մի թողեք
ԵՄ-ն պատժեց ՌԴ-ին, արդյունքում Հունգարիայի վարչապետն է իրար խառնվել
Միացյալ Նահանգները կարող է Ռուսաստանի հետ հարաբերություններն իջեցնել «զրոյական մակարդակի»
Մերձավոր Արևելքի «միավորումը» միջազգային քաղաքականության «կոդեր» է փոխում