«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Գյումրիում ժողովրդական բողոքի ժամանակ կալանավորվել են տասնյակ գյումրեցիներ, այդ թվում` մեր Ռուբենը։
Ռուբենը, ով մասնագիտությամբ փաստաբան է, իր պարտքն է համարում գտնվել իր համաքաղաքացիների կողքին և իրականացնել իր մասնագիտական գործունեությունը։
Նկարնում կտեսնեք թե ինչպես է Ռուբենը, ձեռքերը վեր բարձրացրած, փորձում հանդարտեցնել իրավիճակը:
Հարյուրավոր մարդկանց անհարկի ձերբակալողները հաշվի չեն առել, որ Ռուբենը «Մեր Ձևով» շարժման անդամ է և նրա մեջքին է հազարավոր կամավորներից կազմված մեր Մեծ Թիմը:
Եկեք պատկերացնենք ապօրինի կալանավորված այն քաղաքացիների և նրանց ընտանիքների վիճակը, ում մեջքին չկան մեծ թիմեր։
Շուտով բոլորս միասին մի մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու»։




Բաց մի թողեք
Բոլորս այս պահին մետրոպոլիտենում ենք և կշարժվենք տարբեր ուղղություններով. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցեր ներկայացնելու շարժում են սկսում
Ի՞նչ են հայտնաբերել Արաքսի սահմանապահ գոտիներում