Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի արվարձանում գաղտնի բունկեր ունի, որտեղ կարող է տեղափոխվել զանգվածային անկարգությունների և Ելիսեյան պալատի գրոհի դեպքում։
Այս մասին ասվում է լրագրողներ Պիեռ Գաստինոյի, Անտուան Իզամբարի և Ֆրանկ Ռենոյի հեղինակած La Nouvelle Armée des Ombres («Ստվերների նոր բանակը») հետաքննական գրքում։
Հեղինակների տվյալներով, նախագահի տարհանման ծրագրերը սկսել են մշակել, մասնավորապես, 2018 թվականին «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերից հետո։ Այդ ժամանակ Մակրոնը Լե Պյուի ան Վելե քաղաք կատարած այցի ընթացքում բախվել էր զայրացած ցուցարարների հետ։ «Կառավարությունը երերաց»,— հիշում է հեղինակներից մեկը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում։
Ինչպես գրում է The Telegraph-ը՝ հղում անելով գրքին, ֆրանսիական հատուկ ծառայությունները պատրաստվում են 2027 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր անկարգությունների, դիվերսիաների, կիբեռհարձակումների և նույնիսկ զինված ապստամբության։
Լրագրողների զրուցակիցների գնահատմամբ, աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հաղթանակը կարող է փողոցային բողոքի նոր ալիք առաջացնել ձախ արմատականների, արվարձանների երիտասարդների և գյուղական բնակավայրերի ակտիվիստների շրջանում, որոնք չեն ճանաչի քվեարկության արդյունքները։
Իսկ ձախակողմյան քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոնի հաղթանակի դեպքում, ընդհակառակը, մտավախություն կա, որ ոստիկանությունը պասիվ դիմադրություն կցուցաբերի։


Բաց մի թողեք
Կրակոցներ են հնչել․ կան զոհեր և վիրավորներ Կրակովում. Լուսանկար
Ֆինլանդիան դիտարկում է Ռուսաստանի հետ սահմանին հակատանկային խրամատներ ստեղծելու հնարավորությունը. Լուսանկար
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը